ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է
21.08.2025 | 12:06

Որդիական սիրով ու խոնարհումով շնորհավորում ենք Նորին Սրբությանը:

Բարձրյալից հայցում ենք, որ արևշատություն և անսպառ ուժ պարգևի Հայոց Վեհափառին՝ փորձություններով ու մարտահրավերներով լի խառնակ

այս իրավիճակում, առաջնորդելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ ի նպաստ մեր հայրենիքին սպառնացող վտանգների հաղթահարման և հանուն հայի լուսավոր գալիքի:

Աստված պահապան, Վեհափառ Տեր։

Ամեն հայի սրտից բխած

Լսիր այս ձայն, ո՛վ Աստված․

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր։

Տե'ր, անսասան պահիր դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

irates.am

Դիտվել է՝ 2843

Մեկնաբանություններ